Հարձակվող կիսապաշտպան Ռեյնիերը «Ռեալ Մադրիդից» տեղափոխվել է «Ատլետիկո Մինեյրո»։ Լա Լիգայի ակումբը 23-ամյա բրազիլացու հետ բաժանման մասին տեղեկացրել է իր պաշտոնական կայքում։
Ռեյնիերը նոր ակումբ է տեղափոխվել առանց տրանսֆերային վճարի, սակայն, լրատվամիջոցների տեղեկություններով, «Լոս Բլանկոսը» կստանա նրա ապագա վաճառքից ստացվելիք գումարի 50%-ը։
«Ռեալը» Ռեյնիերին գնել էր 2020 թվականի սկզբին «Ֆլամենգոյից»՝ 30 միլիոն եվրոյով։ Չնայած համարվել է տաղանդավոր և հեռանկարային խաղացող, նա չկարողացավ իրեն հաստատել Եվրոպայում՝ վարձավճարով հանդես գալով «Բորուսիա Դորտմունդում», «Ժիրոնայում», «Ֆրոզինոնեում» և «Գրանադայում» ու երբեք չդեբյուտավորելով Մադրիդի հիմնական կազմում։