Պեպ Գվարդիոլան դժգոհ է «Մանչեսթեր Սիթիի» կազմից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ դժգոհ է թիմի ներկայիս համալրումից։ Իսպանացի մասնագետի խոսքով՝ ակումբը պետք է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը բաժանվի մի շարք խաղացողներից։

«Մենք պետք է ունենանք ավելի փոքր կազմ։ Ինձ դուր չի գալիս, երբ թիմում շատ ֆուտբոլիստներ կան։ Որոշները պետք է հեռանան։ Տրանսֆերային շուկայում ամեն ինչ արագ է փոխվում, և ամեն ինչ կարող է պատահել։ Տեսնենք, թե ինչպես կլուծենք այս հարցը», – Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում լրագրող Ջեք Գագանը։

Անգլիական Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Քաղաքացիները» օգոստոսի 16-ին մրցելու են «Վուլվերհեմփթոնի» հետ։