«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ընկերական խաղեր անցկացնելուց հրաժարվելու որոշման մասին: Շաբաթ օրը «Քաղաքայինները» կխաղան իտալական «Պալերմոյի» դեմ՝ սա թիմի միակ խաղն է ընթացիկ միջմրցաշրջանում: Ընդամենը մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 16-ին, «Սիթին» Պրեմիեր լիգայում կմեկնարկի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղով:
«Թիմում տրամադրությունը լավ է, ինչպես ակումբային աշխարհի առաջնության ժամանակ: Մենք հրաժարվեցինք ընկերական խաղեր խաղալուց՝ «Վուլվերհեմփթոնի», «Թոթենհեմի» և «Բրայթոնի» դեմ առաջին երեք պաշտոնական խաղերին ավելի լավ պատրաստվելու համար: Ֆուտբոլիստներին հանգիստ էր պետք, և մենք որոշեցինք, որ ավելի լավ է կենտրոնանալ մարզումների վրա, քան խաղեր խաղալու վրա», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն:
Պրեմիեր լիգայի վերջին վիճակահանության ժամանակ «Մանչեսթեր Սիթին» զբաղեցրեց երրորդ տեղը: