Նոր տեղեկություն Ռոբերտ Լևանդովսկու առողջական վիճակից

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է բաց թողնել Լա Լիգայի մրցաշրջանի մեկնարկը վնասվածքի պատճառով։

Ավելի վաղ կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ 36-ամյա հարձակվողը չի խաղա «Ժոան Գամպերի» գավաթի խաղարկության «Կոմոյի» դեմ՝ ձախ ազդրի հետևի մասում անհարմարության պատճառով։

AS-ի տվյալներով՝ Լևանդովսկու վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթ։ Սա նշանակում է, որ նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ սեպտեմբերի կեսերին կայանալիք միջազգային ընդմիջումից հետո։

Այսպիսով, Լևանդովսկին բաց կթողնի Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկի երեք խաղ՝ «Մալյորկայի», «Լևանտեի» և «Ռայո Վալյեկանոյի» դեմ։