«Նյուքասլը» չի ցանկանում բաց թողնել Ալեքսանդր Իսակին։
Ըստ The Telegraph-ի՝ ակումբը շվեդ հարձակվողին տեղեկացրել է, որ չի վաճառի նրան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Լիվերպուլը» հետաքրքրված էր խաղացողի հետ պայմանագիր կնքելով։
Այս որոշումը դժգոհություն է առաջացրել 25-ամյա ֆուտբոլիստի մոտ։
Ասում են, որ Իսակը չի խաղա «Նյուքասլի» կազմում, մինչև «չհաշտվի այն փաստի հետ, որ իրեն թույլ չեն տա տեղափոխվել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում»։
Ակումբի դիրքորոշումը, հավանաբար, չի փոխվի, նույնիսկ եթե մեկ այլ հարձակվողի հետ պայմանագիր կնքվի։
«Նյուէասլի» ղեկավարները նախկինում մերժել են «Լիվերպուլի» մոտ 110 միլիոն ֆունտ ստեռլինգի արժողությամբ առաջարկը։