Լուկա Մոդրիչ․ «Ես կանեմ ամեն ինչ դրան հասնելու համար»

«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բացահայտել է, թե ինչի է ցանկանում հասնել թիմի հետ։ 39-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիի» կողմից ձեռք է բերվել որպես ազատ գործակալ։

Իտալիա տեղափոխվելուց առաջ աստղային խորվաթ ֆուտբոլիստը 13 տարի անցկացրել է «Ռեալ Մադրիդում»՝ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած խաղացողը։

«Ես ուզում եմ գավաթներ նվաճել «Միլանի» հետ. սա իմ նպատակն է, և ես կանեմ ամեն ինչ դրան հասնելու համար։ Մենք պետք է ստեղծենք լավ մթնոլորտ, հասնենք ուժեղ թիմային ոգու, այդ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կդառնա», – DAZN-ի հետ զրույցում ասել է վետերանը։

Լուկա Մոդրիչի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը և նախատեսում է ևս մեկ տարով ավտոմատ երկարաձգման հնարավորություն։