«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կցանկանար, որպեսզի նոր մրցաշրջանում իրենց թիմը հանդիպի ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայում՝ պարզելու, թե իրականում ով է ուժեղ։
Նրա խոսքով՝ ֆրանսիական ակումբը տպավորիչ մրցաշրջան է անցկացրել, նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները և ցուցադրել որակյալ խաղ, սակայն կատալոնացիներն էլ բարձր մակարդակ են ունեցել։ Լապորտան ցավով նշել է, որ անցյալ մրցաշրջանում երկու թիմերը չեն հանդիպել ոչ Չեմպիոնների լիգայում, ոչ էլ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում, և հավելել է, որ կցանկանար, որպեսզի նման խաղ կազմակերպվեր գալիք մրցաշրջանում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին՝ մրցաշարի ձևաչափի բարելավմանն ուղղված աշխատանքների համար և վստահեցրել, որ նման հանդիպումը մեծ հետաքրքրություն կառաջացներ ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ պաշտոնյաների մոտ։