Իսպանիայում VAR համակարգով կաշխատեն նաև մարզիչները

Իսպանական կանանց ֆուտբոլում սկսվել են պարզեցված VAR համակարգի փորձարկումները՝ Football Video Support անվամբ համակարգ, որը կկատարի նմանատիպ գործառույթներ, բայց կկարգավորվի ոչ թե մրցավարի, այլ թիմերի մարզիչների կողմից։

Մարզիչները կկարողանան խնդրել դրա միջամտությունը, սակայն որոշումները, իհարկե, կմնան գլխավոր մրցավարինը։ Նոր գործիքը հիմնված է նույն չորս սկզբունքների վրա, ինչ հինը՝ գոլի ստուգում, 11 մետրանոց հարվածի նշանակում, խաղից դուրս դիրքի և խախտման աստիճանի որոշում (դեղին/կարմիր քարտ)։

Կարևոր է նշել, որ յուրաքանչյուր թիմ կունենա ընդամենը երկու նման հնարավորություն մեկ խաղում (և ևս մեկը՝ լրացուցիչ ժամանակում), որպեսզի խաղը չվերածվի ֆարսի՝ րոպե առ րոպե ստուգումներով։