Հանս-Դիտեր Ֆլիկը խնդրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը երկու նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գոհ լինել ակումբի կողմից տրանսֆերային շուկայում կատարված աշխատանքից: Գերմանացի մարզիչը «Բլաուգրանայի» ղեկավարությունից խնդրել է միայն երկու նորեկ՝ ձախ վինգեր, որը կարող է մրցակցել Ռաֆինյայի հետ, և մեկնարկային դարպասապահ, հաղորդում է Sport-ը:

Մարզչի երկու պահանջներն էլ արդեն բավարարվել են: Կատալոնական գրանդը վարձակալել է Մարկուս Ռեշֆորդին «Մանչեսթեր Յունայթեդից» և ձեռք է բերել նաև Ժոան Գարսիային «Էսպանյոլից»:

Օգոստոսի 16-ին «Բարսելոնան» Լա Լիգայի տիտղոսի պաշտպանությունը կսկսի «Մալյորկայի» դեմ արտագնա խաղով: Մինչ այդ՝ օգոստոսի 10-ին, թիմը Ժոան Գամպերի գավաթի եզրափակչում կխաղա «Կոմոյի» դեմ: