Էրիկ տեն Հագը` Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Էրիկ տեն Հագը, ով այժմ մարզում է Լևերկուզենի «Բայերը», ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու տարիներին իր և Կրիշտիանու Ռոնալդուի միջև խնդիր չի եղել։

Նիդերլանդցի մասնագետի խոսքերով՝ պորտուգալացի աստղի հետ երբեք անձնական հակասություններ չի ունեցել, և այս թեման արդեն անցյալում է։ Նա նաև ընդգծել է, որ Ռոնալդուի հեռանալուց հետո «Յունայթեդը» կարողացել է նվաճել երկու գավաթ։ Տեն Հագը լրացնելով նշել է, որ Ռոնալդուին մաղթում է հաջողություններ ապագայում։

Հիշեցնենք, որ Տեն Հագի օրոք Ռոնալդուն քիչ խաղաժամանակ էր ստանում, իսկ հարձակվողն իր հերթին հրապարակավ նշել էր։