«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կրկին գրավել է «Բավարիայի» ուշադրությունը։ Լոնդոնյան ակումբը ֆրանսիացուն վաճառքի է հանել. մարզիչ Էնցո Մարեսկան նրան չի տեսնում իր թիմում։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ «Բավարիան» շարունակում է նոր հարձակվողի փնտրտուքները, և Նկունկուն շուկայում քննարկվող տարբերակներից մեկն է։ Մյունխենի գրանդը փորձել է ձեռք բերել 27-ամյա խաղացողին դեռևս այս տարվա հունվարին։
«Բավարիաները» պատրաստ էին նրա համար վճարել մոտ 45 միլիոն եվրո, սակայն «Չելսին» պահանջել է մոտ 70 միլիոն։ Ֆուտբոլիստի հավակնորդների թվում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը ներկայումս չի մասնակցում մրցավազքին։