Բենջամին Շեշկոն նոր ակումբ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց սլովենացի հարձակվող Բենջամին Շեշկոյի տեղափոխության մասին «Լայպցիգից»։ 22-ամյա ֆուտբոլիստը ստորագրել է պայմանագիր մինչև 2030 թ. հունիս։

Լրատվամիջոցների տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմում է մոտ 85 մլն եվրո․ 76,5 մլն-ը գերմանական ակումբը կստանա միանվագ, իսկ 8,5 մլն-ը՝ բոնուսներով։

Նախորդ մրցաշրջանում Շեշկոն 45 խաղում խփել է 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 70 մլն եվրո։