Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլ է խփել անգլիական «Բրենտֆորդի» դեմ կայացած ընկերական խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով։
Գերմանական ակումբի կազմում հանդես եկող Ռանոսը դուրս է եկել մեկնարկային կազմում, 30-րդ րոպեին բացել է հաշիվը և 70-րդ րոպեին փոխարինվել։