«Բրայթոնի» 24-ամյա կիսապաշտպան Մեթ Օ’Ռայլին բաց է Իտալիա տեղափոխվելու համար։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» հետաքրքրված է դանիացու ծառայություններով և հետաքրքրվում է նրա գնի ու պայմանագրային պահանջների մասին, սակայն դեռևս կոնկրետ առաջարկ չի ներկայացրել։
Օ’Ռայլին անցած տարի «Բրայթոն» էր տեղափոխվել «Սելտիկից» մոտ 30 միլիոն եվրոյով, սակայն իր առաջին մրցաշրջանում հիմնականում վնասվածքների պատճառով չի կարողացել մշտապես հայտնվել մեկնարկային կազմում։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը ներկայումս կազմում է 22 միլիոն եվրո։