Աշխարհահռչակ երաժիշտը հայտավորվել է Պրեմիեր Լիգայի թիմերց մեկի կազմում

Հանրահայտ երաժիշտ Էդ Շիրանը, ով մանկությունից է «Իպսվիչ Թաունի» երկրպագու և ակումբի բաժնետեր, ընդգրկվել է թիմի պաշտոնական կազմում՝ կրելով 17 համարը։ Այս նախաձեռնությամբ ակումբը ցույց է տվել հարգանքը երգչի նկատմամբ՝ հրապարակելով համապատասխան հայտարարությունը իր սոցիալական ցանցերում։

Շիրանի անունով թիմի կազմում ընդգրկումը ավանդույթ է, որը սկիզբ է առել 2021-ին, երբ Շիրանը ձեռք բերեց ակումբի բաժնետոմսերի մի մասը և բացառությամբ նախորդ մրցաշրջանի, երբ «Իպսվիչը» հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում, ակումբը ամեն տարի կրկնում է այդ ժեստը։

Հիշենք, որ նախորդ տարի Շիրանն ակումբի բաժնետոմսերի 1.4%-ն էր գնել։ Միևնույն ժամանակ՝ որոշ երկրպագուներ քննադատել են այս արարքը՝ համարելով, որ ամեն տարի նույն քայլը կրկնելը ավելորդ է։