Սանդրո Պերկովիչ. «Մեզ սպասվում է բարդ ու լարված պայքար»

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը գնահատել է ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/26 խաղարկության որակավորման երրորդ փուլի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ առաջիկա հանդիպման հնարավորությունները։

«Մեծ հարգանքով եմ մոտենում մրցակցին։ Նրանց կազմի մեծ մասը բաղկացած է 30-ից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստներից՝ հիմնականում Իսպանիայից։ Խոսքը շատ փորձառու և որակյալ խաղացողների մասին է։ Հստակ է, որ մեզ սպասվում է բարդ ու լարված պայքար», – նշել է Պերկովիչը «Նոայի» մամուլի ծառայության հետ զրույցում։

«Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով 20:00-ին։