Ռեկորդային գործարք․ Հյոն Մին Սոնը նոր ակումբ ունի

Հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը պաշտոնապես տեղափոխվել է ամերիկյան MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես» ակումբ։ Տեղեկությունը հաստատել է «Թոթենհեմի» մամուլի ծառայությունը։

33-ամյա ֆուտբոլիստը շուտով կմիանա իր նոր թիմին։ Կողմերը կնքել են պայմանագիր մինչև 2027 թվականը՝ երկարաձգման հնարավորությամբ մեկ կամ երկու տարով՝ մինչև 2028 կամ 2029 թվականը։

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո, մինչդեռ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Սոնի շուկայական արժեքը ներկայում կազմում է 20 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն «Թոթենհեմի» հետ ուժի մեջ էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Հյոն Մին Սոնը լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2015 թվականից՝ այդ ընթացքում մասնակցելով 454 հանդիպման, խփելով 173 գոլ և կատարելով 101 գոլային փոխանցում։ Նրա միակ տիտղոսը «Թոթենհեմում» Եվրոպա Լիգայի հաղթանակն էր՝ 2024/25 մրցաշրջանում։

Ավելի վաղ Սոնը հանդես է եկել նաև գերմանական «Համբուրգում» և «Բայեր Լևերկուզենում»։ Հարավային Կորեայի հավաքականի կազմում նա խփել է 51 գոլ։

Հատկանշական է այն, որ այս գործարքը ամենաթանկարժեքն է ամերիկյան ակումբի պատմության մեջ