«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն մոտ է «Ինտերին» միանալուն։ Իտալական ակումբը սկզբում նրան դիտարկում էր որպես միայն մի տարբերակ մյուսների շարքում, սակայն, ըստ La Gazzetta dello Sport-ի, վերջին օրերին նա դարձել է միլանյան ակումբի գլխավոր թիրախներից մեկը։
25-ամյա անգլիացին այժմ դիտարկվում է որպես Ադեմոլա Լուկմանի հիմնական այլընտրանքը։ «Ինտերի» ղեկավարությունը տպավորված է Սանչոյի տեխնիկական պատրաստվածությամբ, ինչպես նաև նրան հարմար են համարում ակումբի երիտասարդացման ռազմավարության տեսանկյունից։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ Սանչոյի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։ Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել նրան մոտ 25 միլիոն եվրոյով։
Սանչոն «Յունայթեդին» էր միացել 2021 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»՝ շուրջ 85 միլիոն եվրոյով, սակայն վերջին շրջանում նրա դերը ակումբում կտրուկ նվազել է։