«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, հավանաբար, կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տվյալներով՝ Ջեքսոնը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Չելսիից» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան չի հերքել հարձակվողից հնարավոր բաժանման մասին տեղեկատվությունը։
«Տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն ինչ կարող է պատահել։ Սա վերաբերում է նաև Նիկո Ջեքսոնին։ Մենք պայմանագիր ենք կնքել երկու հարձակվողի հետ, կտեսնենք», – ասել է Մարեսկան։ Անցյալ մրցաշրջանում 24-ամյա սենեգալցին 37 խաղում խփել է 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի փորձագետները Ջեքսոնի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։