Սլովենացի հարձակվող Բենջամին Շեշկոն տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Լայպցիգի» և «կարմիր սատանաների» միջև բանակցությունները հաջողությամբ ավարտվել են, և կողմերը համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։ Շեշկոն անգլիական ակումբի հետ կստորագրի պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։
Transfermarkt-ի տվյալներով՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրն «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
Անցած մրցաշրջանում Բունդեսլիգայում Շեշկոն մասնակցել է 33 հանդիպման, խփել է 13 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։