Որքա՞ն կվճարի «Չելսին» Չավի Սիմոնսի համար

«Լայպցիգի» հարձակողական կիսապաշտպան Չավի Սիմոնսը կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում։ Հոլանդացին մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել տրանսֆերի պայմանները։

22-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնություն է տվել տեղափոխության համար և այժմ սպասում է, մինչև ակումբները կավարտեն բանակցությունները։

Sky Sports-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 45-50 միլիոն ֆունտ (51-57 միլիոն եվրո), մինչդեռ «Լայպցիգը» չի շտապում համաձայնվել այդ առաջարկին։

Հիշեցնենք՝ գերմանական ակումբը Սիմոնսին ձեռք էր բերել ՊՍԺ-ից 2024 թվականի հունվարին՝ 50 միլիոն եվրոյով։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։

Ակնկալվում է, որ Սիմոնսի շուրջ բանակցությունները կվերսկսվեն Բենջամին Շեշկոյի հնարավոր վաճառքից հետո։