Հելդեր Ֆերեյրա․ «Մենք չենք մտածում հաջորդ քայլի մասին, քանի դեռ չենք հաղթել այս դիմակայությունում»

Երևանի «Նոայի» ֆոըտբոլիստ Հելնդեր Ֆերեյրան խոսել է ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ կայանալիք առաջին հանդիպման մասին։

«Թռիչքը փոքր-ինչ երկար էր, բայց ակումբն ապահովել էր բոլոր պայմանները՝ լավ վիճակում ժամանելու համար։ Կարծում եմ՝ եղանակն այստեղ Հայաստանի նման չէ, ավելի խոնավ է։
Ես և ամբողջ թիմը կենտրոնացած ենք այս խաղի վրա։ Մենք չենք մտածում հաջորդ քայլի մասին, քանի դեռ չենք հաղթել այս դիմակայությունում», – Հելդեր Ֆերեյրա