France Football ամսագիրը ներկայացրել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներին

France Football-ը հրապարակել է Յոհան Կրոյֆի անվան մրցանակի՝ տարվա լավագույն մարզչի հնգյակի ցանկը։

2024 թվականի «Տարվա մարզիչ» մրցանակի համար պայքարելու են հետևյալ մասնագետները․

Առնե Սլոթ (Լիվերպուլ)

Լուիս Էնրիկե (ՊՍԺ)

Հանս-Դիտեր Ֆլիկ (Բարսելոնա)

Անտոնիո Կոնտե (Նապոլի)

Էնցո Մարեսկա (Չելսի)

Մրցանակաբաշխությունը կանցկացվի սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի «Շատլե» թատրոնում։