EUROPE LEAGUE. «Նոան» և «Լինկոլն Ռեդ Իմպսը» չպարզեցին հաղթողին

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ջիբրալթարի «Եվրոպա Փոինթ» մարզադաշտում հյուրընկալվեց «Լինկոլն Ռեդ Իմպսին»․ խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

Յան Էտեկիի՝ 9-րդ րոպեին խփած գոլին տանտերերը պատասխանեցին առաջին խաղակեսի վերջում հստակ իրացրած 11 մետրանոցով։

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։