«Չելսիի» երկու ֆուտբոլիստներ կտեղափոխվեն «Բարնլի»

«Չելսին» զգալի շահույթ կստանա՝ ֆուտբոլիստներ Լեսլի Ուգոչուկվուին և Արմանդո Բրոխային վաճառելով Պրեմիեր լիգայի նորեկ «Բարնլիին»։

Ինչպես հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու տրանսֆերներից միասին լոնդոնյան ակումբը կվաստակի մոտ 45 միլիոն ֆունտ (51.5 միլիոն եվրո)։

21-ամյա կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուի տրանսֆերը արդեն հաստատվել է։ Նրա համար «Բարնլին» պատրաստ է վճարել շուրջ 28-29 միլիոն եվրո։ Ֆրանսիացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Սաութհեմփթոնում»։

Ալբանացի հարձակվող Արմանդո Բրոխան նույնպես մոտ է նույն ուղին անցնելուն։ Նրա հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 23 միլիոն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես էր եկել «Էվերթոնում»։