Եղիշե Մելիքյանը` Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը, իր առաջին մեկնաբանությունն է տվել ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը։

«Հպարտ եմ ստանձնել այս պաշտոնը։ Գիտակցում եմ պահի բարդությունը և պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը։ Որոշումներս լինելու են բացառապես հավաքականի և հայկական ֆուտբոլի շահերից ելնելով։ Ժամանակն է համախմբվելու», – նշել է Մելիքյանը։

Նա փոխարինել է հոլանդացի Ջոն վան՛տ Սխիպին։