Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններում է «Նյուքասլը» պատրաստ բաց թողնել իր հարձակվող Ալեքսանդր Իսակին։
Լրագրող Սեբաստիան Վիդալի խոսքով՝ «Լիվերպուլին» տեղեկացվել է, որ հարձակվող Բենջամին Շեշկոյի առաջիկա հավանական ժամանումը «Նյուքասլ» կհարթի ճանապարհը Իսակից բաժանվելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում դեմ չեն շվեդի վաճառքին, բայց նախ ցանկանում են նրան փոխարինող ձեռք բերել։
Անցյալ մրցաշրջանում 25-ամյա Իսակը 42 խաղում խփել է 27 գոլ։ Բացի այդ, հարձակվողը կատարել է վեց գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Իսակի կարողությունը գնահատվում է 120 միլիոն եվրո։