MLS-ը ներկայացնող «Վանկուվեր Ուայթքեփսը» համալրվել է գերմանացի լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերով։ Ինչպես հայտնում է կանադական ակումբի պաշտոնական կայքը, կողմերը պայմանագիր են ստորագրել 1+1 սկզբունքով։
35-ամյա Մյուլերը հուլիսին ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է «Բավարիայից», որի կազմում անցկացրել է ողջ իր պրոֆեսիոնալ կարիերան՝ սկսած 2000 թվականից։ Մյունխենյան ակումբի կազմում նա մասնակցել է 756 հանդիպման, խփել 250 գոլ և կատարել 276 գոլային փոխանցում։