Երևանի «Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Եղիշե Մելիքյանին՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարվելու և Հայաստանի ազգային հավաքականի ղեկը ստանձնելու կապակցությամբ: Մելիքյանն այսօր՝ օգոստոսի 6-ին, պաշտոնապես սկսել է աշխատանքը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Հրաժեշտ տալ մարդու, ով տարիներ շարունակ եղել է մեր թիմի սիրտը, հեշտ չէ։ «Փյունիկը» ձեզ հետ ավելին էր, քան ֆուտբոլային թիմ․ «Փյունիկն» ընտանիք էր․․․ Ձեր հավատն է դարձրել անհնարինը՝ հնարավոր։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար»,– ասվում է ակումբի տարածած հայտարարությունում։
