«Միլանը» համալրել է իր կազմը շվեյցարացի կիսապաշտպան Արդոն Յաշարիով։ Ինչպես հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը, 23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «ռոսոներիների» հետ մինչև 2030 թվականը։
Transfermarkt-ի տվյալներով՝ իտալական ակումբը «Բրյուգեին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 36 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Յաշարին մասնակցել է 52 հանդիպման բելգիական թիմի կազմում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ներկայացնում է նաև Շվեյցարիայի ազգային հավաքականը։