«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Մատեո Կովաչիչի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտադիր են պահպանել խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչին թիմում մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նրա խոսքով՝ 31-ամյա ֆուտբոլիստն առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայից, սակայն ամբողջությամբ կենտրոնացած է «քաղաքացիների» կազմում մնալու վրա։

Կովաչիչի գործող պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի կեսը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։