«Էվերթոնը» բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ հարձակվողական կիսապաշտպան Ջեք Գրիլիշի տրանսֆերի վերաբերյալ։
Համապատասխան տեղեկատվությունը չորեքշաբթի օրը հրապարակվել է The Telegraph-ի էջերում։ Նշվում է, որ հնարավոր գործարքը դեռևս հեռու է կնքվելուց. նախնական բանակցությունները ընթացքի մեջ են։
Խոչընդոտը կարող է լինել Գրիլիշի բարձր աշխատավարձը. «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլիստին վճարում է շաբաթական մոտ 300 հազար ֆունտ ստեռլինգ։
Գործող պայմանագիրը 29-ամյա Գրիլիշին կապում է «Մանչեսթեր Սիթիի» հետ ևս երկու մրցաշրջանով՝ մինչև 2027 թվականի կեսերը։
Ջեքը «Քաղաքայինների» կազմում անցկացրել է 157 պաշտոնական խաղ, խփել 17 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում թիմակիցներին։