Դարվին Նունյեսը լքում է «Լիվերպուլը»

Հարձակվող Դարվին Նունյեսը լքում է «Լիվերպուլը»։ Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» լիովին համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ Նունյեսի տրանսֆերի հարցում։

«Ալ-Հիլալը» 26-ամյա Նունյեսի համար կվճարի 53 միլիոն եվրո։ Տրանսֆերի գումարը կարող է աճել բոնուսների շնորհիվ։ Նշվում է, որ «Ալ-Հիլալը» ներկայումս քննարկում է Նունյեսի հետ անձնական պայմանագրի պայմանները։ Ուրուգվայցին շուտով պետք է համաձայնություն տա Սաուդյան Արաբիա տեղափոխվելու համար։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Դարվին Նունյեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում մեկ այլ ակումբ՝ իտալական «Միլանը»։