Մարկ-Անդրե տեր Շտեգենը լուրջ խնդիրներ է առաջացրել «Բարսելոնայի» համար

«Բարսելոնան» բախվել է անսպասելի խոչընդոտի՝ կապված Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքի հետ։

Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, կատալոնական ակումբը նախատեսում էր գերմանացի դարպասապահի աշխատավարձի մի մասն օգտագործել նոր խաղացողի գրանցման նպատակով՝ ի շահ Լա Լիգայի կանոնների, որոնք նման հնարավորություն տալիս են, եթե վնասվածքը ճանաչվում է երկարաժամկետ։

Սակայն գործընթացը կանգ է առել, քանի որ տեր Շտեգենը հրաժարվել է ստորագրել իր բժշկական եզրակացությունը։

Առանց խաղացողի ստորագրության Լա Լիգան չի կարող պաշտոնապես ճանաչել վնասվածքը որպես երկարաժամկետ, ինչը նշանակում է, որ «Բարսելոնան» չի կարող ազատել աշխատավարձային ֆոնդը և գրանցել նոր խաղացող։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» զարմացած է գերմանացու պահվածքից, հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ հենց տեր Շտեգենն էր հայտարարել՝ պատրաստվում է բաց թողնել շուրջ երեք ամիս։ Այնուամենայնիվ, դարպասապահը չի ցանկանում հրապարակել իր առողջական տվյալները, ինչը կարող է տապալել ակումբի ծրագրերը։