Արսեն Վենգերը նշել է, թե որ թիմերին է մերժել «Արսենալը» մարզելու տարիներին

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար Արսեն Վենգերը պատմել էր, թե որ թիմերին է մերժել լոնդոնյան ակումբը մարզելու տարիներին։

««Արսենալում» աշխատելու տարիներին մերժել եմ «Ռեալ Մադրիդին», մերժել եմ «Յուվենտուսին», մերժել եմ ՊՍԺ-ին, մերժել եմ Անգլիայի հավաքականին, մերժել եմ Ֆրանսիայի հավաքականին։ Ի վերջո, կարծում եմ, որ արել եմ այն, ինչ կարևոր էր ինձ համար կյանքում։

Այսօր շատ մարդիկ մոտենում են ինձ և ասում. «շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել ես «Արսենալի» համար»։ Նրանք հասկանում են, որ ակումբն իմ առաջնահերթությունն էր»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։