Երևանյան «Ուրարտու» ակումբը հայտնել է, որ ռուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոյի հետ պայմանագիրը դադարեցվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
30-ամյա Պալիենկոն միացել էր թիմին 2025 թվականի ձմռանը և այդ ընթացքում մասնակցել էր 15 խաղի՝ աչքի ընկնելով 2 գոլային փոխանցումով։