Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի երկրորդ տուրի «Արարատ» – «Վան» հանդիպումը կանցկացվի Աբովյանում։ Ինչպես հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը, խաղը տեղափոխվել է Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում խոտածածկի վերականգնման աշխատանքներ են ընթանում։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին նույն մարզադաշտում անցկացվել էր Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը։