«Յուվենտուսը» հետաքրքրված է «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի ծառայություններով, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը կավարտի «Սպորտինգի» հետ Մորտեն Հուլմանդի շուրջ բանակցությունները և կկենտրոնանա 25-ամյա իտալացու ձեռքբերման վրա:
2024/25 մրցաշրջանում Տոնալին բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նյուքասլի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։