«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն մամուլի ասուլիսին հանդես է եկել՝ «Դեգուի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակից (5:0) հետո։ Նա անդրադարձել է իր մարզավիճակին և ապագային՝ նշելով, որ ընթացիկ նախամրցաշրջանը ֆիզիկապես շատ հաջող է անցնում իր համար։
«Ինձ շատ լավ եմ զգում՝ ավելի ազատ ու ճկուն։ Անցած մրցաշրջանը դժվար էր՝ վնասվածքի պատճառով, սակայն այժմ ամեն բան հարթ է ընթանում», — ասել է ուրուգվայցի խաղացողը։
Արաուխոն վստահեցրել է, որ չի պատրաստվում լքել ակումբը.
«Ես լիովին վստահ եմ իմ կարողությունների վրա և շատ երջանիկ եմ «Բարսելոնայում»։ Դեռ չեք տեսել լավագույն Ռոնալդին», — փոխանցում է նրա խոսքը ակումբի պաշտոնական կայքը։