Ռոդրիգոն կարող է չհեռանալ «Ռեալ Մադրիդից»

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն հավանաբար չի որոշի հեռանալ թիմից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 24-ամյա ֆուտբոլիստը դժվար թե կարողանա տեղ գտնել «Ռեալ Մադրիդի» մեկնարկային կազմում՝ Կիլիան Մբապպեի և Վինիսիուս Ժունիորի հետ մրցակցության պատճառով։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռոդրիգոն սիրահարված է «Ռեալին», ուստի ուրախ կլինի մնալ և պայքարել մեկնարկային կազմում տեղի համար։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։