Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել աստղային ֆուտբոլիստին

Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է հզորացնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակման գիծը։

Fichajes պորտալի տեղեկատվության համաձայն՝ «քաղաքայինների» մարզիչը ցանկանում է իր թիմում տեսնել Ռաֆայել Լեաուին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է լուրջ գումար վճարել 26-ամյա ֆուտբոլիստի համար՝ 100 միլիոն եվրո։ «Միլանը» չի ցանկանում բաժանվել Լեոյից, սակայն 100 միլիոնի առաջարկը կարող է մտածելու տեղիք տալ Սերիա Ա-ն ներկայացնող ակումբին։

Ռաֆայելն ինքը կարող է գրավվել Գվարդիոլայի հետ աշխատելու հնարավորությամբ։ Ռաֆայել Լեաուն «Միլանի» կազմում անցկացրել է 260 խաղ՝ խփելով 70 գոլ և կատարելով 62 գոլային փոխանցում թիմակիցներին։