«Նապոլին» համաձայնության է եկել «Ժիրոնայի» հետ ձախ պաշտպան Միգել Գուտիերեսի տրանսֆերի շուրջ։ Գործարքը կարող է արժենալ 18 միլիոն եվրո՝ սա այն գումարն է, որի շուրջ ակումբները համաձայնության են եկել։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Նշենք, որ 2022 թվականի ամռանը «Ժիրոնան» 4 միլիոն եվրոյով ձեռք բերեց Միգել Գուտիերեսին «Ռեալ Մադրիդից»։ Ըստ երևույթին, «Լոս Բլանկոսը» տպավորիչ տոկոս կստանա իր սանի առաջիկա վերավաճառքից։
Նախորդ մրցաշրջանում իսպանացին խաղացել է 36 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։