«Միլանը» ձեռք կբերի «Բրյուգեի» ֆուտբոլիստին

«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիի տրանսֆերը ավարտին հասցնելուն, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը կհանձնի 39 միլիոն եվրո, իսկ շվեյցարացի ֆուտբոլիստը առաջիկայում կուղևորվի Իտալիա բուժզննումի համար։

23-ամյա Յաշարին «Բրյուգեի» կազմում մասնակցել է 52 հանդիպման՝ հեղինակելով 4 գոլ ու 6 գոլային փոխանցում։