«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով վերջերս մեջքի վիրահատության էր ենթարկվել, հրաժարվել է ստորագրել Լա Լիգայի բժշկական հանձնաժողովին ուղղված իր վնասվածքի վերաբերյալ զեկույցը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ գերմանացի դարպասապահը չի ցանկացել ստորագրել ակումբի զեկույցը բժշկական հանձնաժողովի համար, որը պետք է գնահատեր վնասվածքի ծանրությունը: Եթե Տեր Շտեգենի վերականգնումը տևի չորս ամսից ավելի, ապա «Բարսելոնան» կկարողանա գրանցել թիմի նոր դարպասապահ Ժոան Գարսիային, որը ամռանը տեղափոխվել էր «Էսպանյոլից»։
Տեր Շտեգենի կողմից ակումբին կես ճանապարհից չընդառաջելու կապակցությամբ «Բարսելոնան» խնդրել է իր սեփական փաստաբաններին բացել ներքին կարգապահական գործ՝ 33-ամյա գերմանացու նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տեր Շտեգենը զայրացած է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի վրա, ով հստակեցրել է, որ իրեն չի համարում թիմի համար մեկ դարպասապահ։