«Ռեալ Մադրիդի» նախկին ավագ և պաշտպան Լուկաս Վասկեսը, ով այս ամռանը լքեց մադրիդյան ակումբը, կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում, հայտնում է Mundo Deportivo-ն:
34-ամյա իսպանացին հետաքրքրված է «Էսպանյոլով», որի կազմում նա վարձավճարով խաղացել է 2014/15 մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ Լուկաս Վասկեսը «Ռեալում» հանդես էր գալիս 2010 թվականից։