Ժյուլ Կունդեն կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն շուտով կերկարաձգի ակումբի հետ իր գործող պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ բոլոր փաստաբանները հաստատել են գործարքը: Կունդեն պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականի հունիսը։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացին խաղադաշտ է դուրս եկել 53 խաղում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է չորս գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։