«Ինտերը» Ադեմոլա Լուկմանի փոխարեն այլ տարբերակներ է քննարկում

Հայտնի է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց հետ կարող է «Ինտերը» պայմանագիր կնքել, եթե «Ատալանտայի» հետ Ադեմոլա Լուկմանի տրանսֆերի շուրջ բանակցությունները ձախողվեն։

«Ատալանտան» չի ցանկանում 27-ամյա հարձակվողին բաց թողնել «Ինտեր», չնայած նիգերիացու հեռանալու հստակ ցանկությանը։

Sky Sport-ի տվյալներով՝ եթե Լուկմանի տրանսֆերի գործարքը ձախողվի, «Ինտերը» կընտրի Քրիստոֆեր Նկունկուի (Չելսի), Ալեխանդրո Գարնաչոյի և Ջեյդոն Սանչոյի (երկուսն էլ՝ Մանչեսթեր Յունայթեդից) միջև։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» Լուկմանի համար վերջնական առաջարկ կանի՝ 45 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ «Ատալանտան» իր աստղի համար պահանջում է 50 միլիոն եվրո։