Հեկտոր Ֆորտը կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» աջ պաշտպան Հեկտոր Ֆորտը կարող է վարձակալության հիմունքներով տեղափոխվել այլ ակումբ։

«Բլաուգրանան» անանուն իսպանական և արտասահմանյան ակումբներից առաջարկներ է ստացել 19-ամյա ֆուտբոլիստին վարձակալության տրամադրելու վերաբերյալ, հայտնում է լրագրող Կառլոս Մոնֆորտը։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում 20 խաղի՝ առանց գոլ խփելու։ Իսպանացու ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսերը։