Ջանլուիջի Դոննարումման պատրաստ է վաղաժամկետ խզել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման պատրաստ է վաղաժամկետ խզել ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը:

Ըստ աղբյուրի՝ իտալացի դարպասապահը պատրաստ է վաղաժամկետ լքել ՊՍԺ-ն, եթե նրանք նրա համար ակումբ չգտնեն կարիերան շարունակելու համար։

Նշվում է, որ Դոննարումայի ներկայացուցիչները դեռևս լուրջ բանակցություններ չեն վարում «Գալաթասարայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել դարպասապահի նկատմամբ։

2024/2025 մրցաշրջանում Դոննարումման ՊՍԺ-ի հետ նվաճել է Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը, Ֆրանսիայի Սուպերգավաթը և Չեմպիոնների Լիգան։