Վիետնամի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Տրան Դին Թինը մահացել է 43 տարեկան հասակում։
Տրան Դին Թինը վազքի ժամանակ գիտակցությունը կորցրել է, նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել տղամարդուն։
Տրան Դին Թինը 2019 թվականին մրցավարել է ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացված հանդիպումներում։